Ռուսաստանում պլանավորում են ազգային կրիպտոարժույթ սահմանել՝ չեղյալ համարելով մնացածների շրջանառությունը, գրում է «Կոմերսանտ»-ը:
Հաղորդվում է, որ Ռոսֆինմոնիտորինգը բանակցություններ է վարում շահագրգիռ կողմերի հետ այդ արժույթը ներմուծելու համար: Արդեն որոշ հիմնական սկզբունքներ են մշակվել: Կարգավորվող ռուսական կրիպտոարժույթը չպետք է լինի չթողարկվող, այն կունենա իրավունքներով եւ պարտականություններով թողարկող, որի գործունեությունը արտոնագրված կլինի: Ռուբլին կամ այլ արտարժույթը կրիպտոարժույթով փոխանակել հնարավոր կլինի էլեկտրոնային հարթակներում:
Ենթադրվում է, որ այդ սկզբունքները կապահովագրեն ստվերային սխեմաներով կրիպտոարժույթն օգտագործելու ռիսկերից:




























