Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Ավանի Աճառյան փողոցից բերման են ենթարկել 56-ամյա Հովհաննես Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 66-ամյա Արեգնազ Գ.-ին պատկանող դրամապանակը, որի մեջ եղել են գումար եւ դեղատան զեղչի քարտ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: