Մարշալ Բաբաջանյանի հուշարձանի առթիվ հեգնանքը անտեղի է: Այդ մասին լրագրողներին մայիսի 27-ին ԱԺ-ում ասել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նրա խոսքով միանգամայն անհեթեթ են այն մեղադրանքները, որ նոր հուշարձանը քաղքենիական գերեզմանային քանդակի է նման: «Բաբաջանյանը արժանապատիվ ու վեհաշուք բազմած է՝ մարշալի նման: Պետք չէ կասկածել, որ ժամանակի ընթացքում երեւանցիները կճանաչեն ու կսիրեն այս հուշարձանը»,- ասել է փոխքաղաքապետը:
Այն հարցին, թե ինչ կցանկանար նա ասել հունգարացի ժողովրդին, քանի որ մարշալ Բաբաջանյանը ղեկավարել է Հունգարիայում 1956-ի հակախորհրդային հեղաշրջումը, Կամո Արեյանը ասել է «Հունգարիայի ժողովրդին ես խորհուրդ կտայի Ռամիլ Սաֆարովին վերադարձնել դատարան»:




























