Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Քարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել Է, որ Գորիս-Քարաշեն ավտոճանապարհի 13-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի վառելիք տեղափոխող ցիստեռնը (վարորդ՝ 27-ամյա Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան: