Կառավարությունն ուզում է դուռ բացել Հայաստանի բնակչության 40 տոկոսի բարձրագույն կրթության համար: Այս մասին մայիսի 27-ին՝ 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխությունները պլանավորվում է կատարել նոյեմբերին: Պետպատվերը կիջեցվի հատուկ ֆոնդի միջոցով, որը 50-60 տոկոսով կաշխատի անապահով ընտանիքների համար: Քանի որ ակնհայտ է, որ այդ ընտանիքների երեխաները հատկապես գյուղերում միշտ չեն կարող կրթությանը բավականաչափ ուշադրություն դարձնել, իսկ ծնողները կրկնուսույցների համար բավականաչափ միջոցներ չունեն:

Այդ երեխաները, թեպետ եւ ընդունակ են, կարող են քննությանը 14-15 բալ հավաքել: Դա բավարարում է ընդունվելու համար, բայց միայն վճարովի հիմունքներով: «Նման երեխաները կարող են դիմել պետպատվերի ֆոնդին եւ տեղեկանք ներկայացնել քննության արդյունքների մասին: Ֆոնդի որոշմամբ նրանք կարող են կրթության պարտատոմս ստանալ եւ դիմել ԲՈՒՀ ընդունվելու առանձին սոցիալական մրցույթով: Անցումային բալը նման մրցույթներում կորոշեն հենց ԲՈՒՀ-երը: Արդյունքում բարձրագույն կրթության հասանելիությունը կբարձրանա, պլանավորվում է այն տարածել բնակչության 40 տոկոսի համար», - նշել է նախարարը: