ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր՝ մայիսի 27-ին, նման որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը:

«Մենք բողոքարկելու ենք դատարանի կայացրած որոշումը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 20-ամյա Գուրգեն Արսենյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ապրիլի 17-ին մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանությունը սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջեւ, որին հետագայում միացել են նաեւ նրանց ընկերները եւ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, այդ թվում Գուրգեն Արսենյանին:

Նշենք, որ պատգամավորի որդին ձերբակալվել է մայիսի 11-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Նրան մայիսի 14-ին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: