Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի եւ դեբիտորական պարտքերի բաժինն աճել է տոկոսային  1 կետով, մինչեւ 7,4 տոկոս: Այդ մասին ասված է Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած`  2015-ին ֆինանսական կայունության հաշվետվությունում:   

Ըստ հուսալիության նվազման աստիճանի (վերահսկելի, ոչ ստանդարտ եւ կասկածելի) վարկերի եւ դեբիտորական պարտքերի մասնաբաժինը կազմել է  3,3 տոկոս, 2,2 տոկոս եւ 1,9 տոկոս (2014-ի վերջին`  3,1 տոկոս, 1,9 տոկոս եւ 1,4 տոկոս): Որպես պատճառ նշվում է նախորդ տարիներին վարկային պորտֆելի արագ աճը, իսկ տարադրամային վարկերի համար` նաեւ հայկական դրամի արժեզրկումը 2014-ի վերջին մոտավորապես   15 տոկոսով: Միջինից բարձր է ռիսկային վարկերի եւ դեպիտորային պարտքերի մասնաբաժինը գյուղատնտեսությունում, հանրային սննդի եւ սպասարկման, արդյունաբերության ոլորտում  11,3 տոկոս, 13,8 տոկոս եւ 9,2 տոկոս  (համապատասխանաբար  5,9, 4,3 եւ 3,2 տոկոսային կետով աճ):