Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել  է 10-ը:

Բացահայտվել է գողության եւ խարդախության` 9-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, մաքսանենգության եւ խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: