Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Ներքին Կարմիր աղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդ-Ներքին Կարմիր աղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Opel vectra» մակնիշի 87 MF 007 համարանիշի (վարորդ՝ 43-ամյա Լ. Ս.) ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ ուղղել ավտոմեքենան: