Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը ուզում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ ու Անկարայից այդ ուղղությամբ որոշակի քայլերի է սպասում, սակայն թուրքական կողմը դրանք չի անում, գրում է «Իզվեստիյան»:
Մեկնաբանելով ռուսական «Սու 24» խոցված ռմբակոծիչի միջադեպը՝ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ է վարում ոչ թե կանոնավոր բանակների, այլ ահաբեկչական խմբավորումների դեմ:
«Մեր մտքով անգամ չէր անցնում, որ թուրքական կործանիչը կարող է հարված հասցնել մեր անպաշտպան ռմբակոծիչին»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ Թուրքիայի հետ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել:
«Հակառակ դեպքում մենք այլ կերպ կգործեինք ու այլ միջոցներով: Հույս ունեմ, որ գործը երբեք դրան չի հասնի»,- շեշտել է Պուտինը:
Նախագահի խոսքով, ռուսական կողմը լսել է Թուրքիայի իշխանությունների բացատարությունները, սական չի լսել ներողությունները: Նա նշել է, որ ՌԴ-ն տասնամյակներ շարունակ արել է ամեն ինչ, որպեսզի ռուս- թուրքական հարաբերությունները դուրս բերի գործընկերության ու բարեկամության աննախադեպ մակարդակ: Ընդ որում Պուտինը պարզաբանել է, որ չի հասկանում, թե ինչ նպատակով է Թուրքիան քանդում այդ բարեկամությունը
«Մենք լսել ենք թուրքիայիիշխանությունների բացատրությունները, մենք չենք լսել նրանց ներողությունը: Եվ չենք լսել վնասը փոխհատուցելու պատրաստակամությունը: Մենք լսել ենք վերականգնելու ( հարաբերությունները- խմբ) ցանկության մասին: Մենք նույնպես ուզում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք դրանք չենք էլ քանդել: Մենք տասնամյակներ շարունակ արել ենք ամեն ինչ, որպեսզի ռուս- թուրքական հարաբերությունները բարձրանան գործընկերության ու բարեկամության աննախադեպ մակարդակ: Եվ ռուս ու թուրք ժողովուրդների միջեւ այդ բարեկամությունը իրոք բարձր մակարդակի է հասել: Մենք շատ կարեւորում էինք այն:Թե ինչու դա տեղի ունեցավ, ես մինչ հիմա չեմ հասկանում»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:
«Բայց կատարվեց այն, ինչ կատարվեց: Ավելին, ոչ միայն օդանավն է խոցվել, այլեւ օդաչուն է սպանվել, որը կատապուլտի միջոցով վայրէջք էր կատարել: Իսկ դա միջազգային իրավունքով ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն»,- շեշտել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուս- թուրքական հարաբերությունները վերականգնելու մասին Թուրքիայի իշխանությունների կողմից հայտարարություններից բացի անհրաժեշտ են նաեւ քայլեր:
«Մենք պահօանում ենք կապ թուրքական կողմի ներկայացուցիչների հետ: Նրանք մեր պատասխանը գիտեն: Մենք սպասում ենք նրանց կողմից որոշակի քայլերի: Առայժմ դրանք չկան»,- ասել է Ռուսաստանի նախագահը:





























