«Ալյանս» կուսակցությունը իշխանությունը կփոխի միայն խաղաղ ճանապարհով: Այդ մասին մայիսի 28-ին կուսակցության արտահերթ համագումարին հայտնել է նրա նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
«Եթե գնանք հրապարակ, կբախվենք ուժերի, որոնք մի քանի անգամ գերազանցում են մեզ: Կարելի է խոստանալ միայն այն, ինչ կարող ես անել տեսանելի ապագայում: Իսկ եթե մենք սխալվենք մեր հաշվարկներում, ես իմ քաղաքական կարիերան ավարտված կհամարեմ», - ասել է նա: Ուրիխանյանի կարծիքով, իշխանությունը պետք է փոխել խաղաղ ճանապարհով. յուրաքաչյուրը` իր տեղում: Այդ նպատակով կուսակցությունը կձգտի հնարավորին շատ պետությանը նվիրված մարդկանց անցկացնել իշխանության մարմիններ:





























