Ֆիլիպինյան Cebu Pacific Airlines-ի ուղեւորները անվտանգության կանոններին ծանոթանում են անսովոր մեթոդներով։
Ուղեկցորդուհիները աթոռների արանքում Lady Gaga-ի եւ Kitty Perry-ի տակ պարային շարժումներ անելով՝ ուղեեւորներին բացատրում եւ ցույց են տալիս, թե ինչպես պետք է օգտվել անվտանգության գոտիներից, ինչպես հագնել փրկարարական ժիլետները եւ թթվածնային դիմակները:
Անսովոր նախաձեռնության առաջարկն արվել է փոխվարչապետ Կենդիս Լյուգի կողմից:
Նա նշել է, որ փորձը դրական արձագանք է գտել ուղեւորների շրջանում։




























