Կահիրեի քրեական դատարանը Հոսնի Մուբարաքի ժամանակաշրջանի եգիպտական խորհրդարանի վերին պալատի (Խորհրդատվական խորհրդի) նախկին ղեկավար Սաուֆաթ աշ-Շերիֆին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտել է հինգ տարվա ազատազրկման եւ խոշոր տուգանքի:   

«Ալ-Ահրամ» պարբերականի պորտալը հայտնում է, որ ազատազրկման ժամկետներ են ստացել նաեւ աշ-Շերիֆի այս գործով անցնող երկու որդին: Մեղադրյալների համար սահմանված տուգանքի գումարը   եգիպտական  209 մլն ֆունտ է կազմում  (ԱՄՆ-ի մոտ 23 մլն դոլար): Նախկին խորհրդարանականը, ինչպես նաեւ նրա որդիները, որոնցից մեկը թաքնվում է քննությունից, դատարանի դահլիճում չեն եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Աշ-Շերիֆն արդեն հասցրել է քննչական մեկուսարանում գրեթե երկու տարի անցկացնել: Իշխանությունից հեռացվելուց հետո զանգվածային ցույցերի ընթացքում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ինչպես նաեւ մի շարք բարձրաստիճան գործիչների կալանքի էին առել կոռուպցիոն գործունեության մեղադրանքով: Սակայն 2013-ի հունվարին դատարանը որոշում է կայացրել նրան կալանքից ազատել   50 հազար ֆունտ գրավի դիմաց (մոտ 8,3 հազար դոլար):

Մուբարաքի նախագահական ժամկետի ընթացքում, որն իր պաշտոնից հեռացվել է  2011-ի փետրվարին, աշ-Շերիֆը տարբեր ժամանակներում զբաղեցրել է Եգիպտական հեռուստա եւ ռադիոհեռարձակման եգիպտական կազմակերպության նախագահի, տեղեկատվության նախարարի եւ երկրի խորհրդարանի վերին պալատի` Խորհրդատվական խորհրդի նախագահի պաշտոնները: