Հարրի Փոթերի էպոպեան կարող է շարունակություն ունենալ: Այս մասին հայտնի հեքիաթի հեղինակը հայտնել է ABC ալիքով ընթացող Օփրա Ուինֆիի հեռուստաշոուի ժամանակ:

«Ես անկասկած, կարող եմ գրել 8-րդ, 9-րդ եւ 10-րդ գիրքը: Ես չեմ ուզում ասել, որ կանեմ դա: Ես չեմ կարծում, որ կզբաղվեմ դրանով, բայց ով գիտի…»,- ասել է Ջոան Ռոուլինգը, ով աշխարհում ճանաչում ստացավ եւ հսկայական ֆինանսական միջոցներ վաստակեց Հարրի Փոթերի մասին իր սագայով:

Նա պատմել է Ուինֆրիին, որ չի կարողանում հաշտվել 7-րդ գրքի ավարտի հետ, որտեղ Հարրի Փոթերը կատարում է իր առաքելությունը, կախարդական մարտում հաղթելով Մութ Լորդին: «Վերջում ընթերցողները բախվում են անհավանական ողբերգության: Բոլորը, ում մենք սիրում ենք, մեռած են: Մենք գիտենք, որ ամեն ինչ վերջացած է եւ ես չեմ կարողանում ուշքի գալ շոկից»,- ասել է Ռոուլինգը, հավելելով, որ շարունակում է գրել երիտասարդ կախարդի արկածների մասին, հաղորդում է mignews.com-ը:

«Ես չեմ կարողանում ինձ ստիպել կանգ առնել»,- խոստովանել է Ռոուլինգը: