Խորհրդավոր աչքերով գեղեցկադեմ հայը, երիտասարդ իլյուզիոնիստ Արսեն Մելքոնյանը, ով ընտանիքով Մինսկ է մեկնել 10 տարի առաջ, բելառուսական «Ազգային պարբերականին» տված հարցազրույցում խոստովանել է, որ իր համար Հայաստանում ելույթ ունենալն ավելի դժվար է։
«Հանդիստաեսի առջեւ ելույթ ունենալը հեշտ է, մարդիկ ընկալում են քեզ որպես հրաշագործի, թեեւ չեմ թաքցնի, որ երբեմն իմ աճպարարությունները ձախողվել են, հատկապես սկզբում։ Սակայն շատ ավելի դժվար է ելույթ ունենալ հարազատների եւ ընկերների առջեւ, քանի որ նրանք գիտեն ինձ առօրյա կյանքում եւ տեսնում են իմ ամենօրյա պարապմունքները։ Մի խոսքով, ես նրանց համար հասարակ մարդ եմ»-նշել է երիտասարդ աճպարարը։
Արսենի խոսքով, կախարդության նկատմամբ սերն իրեն ներշնչել է պապիկը, ով երես է տվել թոռնիկին հետաքրքիր խնդիրներով։
Լրագրողի այն դիտարկմանը , թե Արսենը հայրենիքում շատ հայտնի է , նա պատասխանել է. «Ես վաղուց եմ երազել ելույթ ունենալ Հայաստանում, սակայն դա հաջողվեց միայն այս տարի։ Հայաստանում ելույթ ունենալն ավելի դժվար էր։ Հայերն այլ բնավորություն ունեն։ Իրենց ավելի դժվար է զարմացնելը։ Սակայն հենց այնտեղ ես արթանացա իսկական հայտնի դարձած»։



























