Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության ղեկավարն  ազատվել է իր պաշտոնից եւ ուղարկվել կադրերի տրամադրության տակ:

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը ասել է, որ չհիմնավորված շշուկները` կապված գեներալ-լեյտենատ  Բաքվի ռազմական միավորման հրամանատար  Ռովշան Ակբերովի պաշտոնանկման հետ, չի համապատասխանում իրականությանը։

«Ռովշան Ակբերովը դեռ իր պաշտոնին է։ Պարզապես լրատվամիջոցները խառնել են։ Իրականում ռազմական ոստիկանության ղեկավար,  գնդապետ Ռովշան Մագերամովն է ուղարկվել կադրերի տրամադրության տակ։

Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը պաշտոնից ազատել եւ Բաքվի ռազմական միավորման կադրերի տրամադրության տակ էր ուղարկել գեներալ-լեյտենանտ Ռովշան Ակբերովին։