Նախկինում հայտնի բուլղարահայ թենիսիստուհի Մագդալենա Մալեեւա Բերբերյանը վերսկսել է կարիերան: 35 տարեկանում նա նվաճել է Բուլղարիայի չեմպիոնի տիտղոսը, հաղորդում է «Ռոյթերսը»: Աշխարհի նախկին չորրորդ ռակետը հանդես չէր եկել հինգ տարի: Առաջին անգամ Բերբերյանը Բուլղարիայի չեմպիոն է դարձել 1988-ին` 13 տարեկանում: