Սամվել Բաբայանի վերադարձը պետք է ուղղված լինի հայ ժողովրդի միավորմանը: Այս մասին մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Ես շատ կուզեի, որ Սամվել Բաբայանի վերադարձն ուղղված լիներ մեր ժողովրդի միավորմանն ու Լեռնային Ղարաբաղի խնդիրների լուծմանը: Նա՝ որպես մարդ, մեծ ավանդ է ներդրել մեր հաղթանակի մեջ», - ընդգծել է Լեռնիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Երեւան ժամանելով՝ Սամվել Բաբայանը հարցազրույցի ժամանակ ապրիլյան իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը մտահոգիչ էր անվանել եւ հայտնել էր Ղարաբաղ մեկնելու իր որոշման մասին, քանի որ այնտեղ է տեսնում իր վերադարձի գլխավոր առաքելությունը:





























