Դաղստանում գրոհայիներին բռնելու հերթական  շուրջկալն է կազմակերպվել: Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդմամբ, Մախաչկալայի կենտրոնում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է մտցվել։

Գրոհայիններին շրջափակել են քաղաքի Էնգելսի փողոցի վրա բնակելի 5 հարկանի շենքում։ Հանձնվելու առաջարկին նրանք կրակով են պատասխանել։ Ներկայումս փորձում են նրանց ուժով չեզոքացնել։

Գամիդով փողոցում գտնվող տանը թաքնված անօրինական զինված խմբավորման անդամները եւս դիմադրություն են ցույց տալիս։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ, բնակարանում, որտեղ նրանք պատսպարվում են, հրդեհ է։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ, ադեն եղել են առաջին զինված բախումները։