Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են, որպեսզի Երեւանն ունենա այն կարգավիճակը, ինչ այսօր ունի Կարսը: Այս մասին մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ թուրք էթնոսի համար ընդունելի է այն կարգավիճակը, որն այսօր ունի Արեւմտյան Հայաստանը, այսինքն՝ Հայաստանի բացակայություն որպես այդպիսին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս նորից հայտարարել էր, որ իրենք պետք է զինվեն, եւ նրանց թիրախը Հայաստանն է: «Բախումներ կլինեն, կլինի պատերազմ: Մենք պեք է նայենք անցյալին եւ պատրաստ լինենք հետագա պայքարին», - ընդգծել է Արշակյանը՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է վերադարձնի թողած տարածքները: