The Washington Post-ը հրապարակել է համակարգչային ամենանվաստացուցիչ 15 խաղերի ցուցակը։

Այսպես, Raid Gaza!-ն առաջարկում է Իսրայելի կողմից խաղալով՝ տները տեղափոխել Գազայի հատված։

Virtual Jihadi-ի նպատակը ներկայիս պատերազմի պարագայում իրաքցիների վրա ուշադրություն հրավիրելն է։

Modern Warfare 2-ը ցուցակում հայտնվել է «Ոչ մի բառ ռուսերեն» առաքելության պատճառով։

Bonetown խաղում Հիսուսի եւ Ռոն Ջերեմիի օգնությամբ պետք է հաղթել խստաբարո սրբին, ալկոհոլին, թմրանյութերին եւ սեփական լիբիդոյին։

Custer`s Revenge-ն առաջարկում է կրակոցների տակ արշավել պրերիայով, իսկ որպես մրցանակ՝ հնարավորություն ստանալ բռնաբարել հնդկացի մի աղջկա։

Բացառապես Ճապոնիայում է տարածվում Rapelay խաղը, որտեղ տղամարդը հետեւում եւ բռնաբարում է մորը եւ նրա երկու աղջիկներին։

V-Tech Rampage հիմնված է իրական փաստերի վրա. Վիրջինիայի տեխնոլոգիական համալսարանի ուսանողը կրակ է բացում եւ սպանում 32 մարդու։

Resistance: Ethnic Cleansing խաղի հեղինակի կարծիքով, խաղը նեոնացիստների համար է, որտեղ խաղացողին հայտարարում են. «Քեզանից է կախված սպիտակ ռասայի գոյությունը»:

JFK Reloaded-ը Քենեդիի սպանության մասին է, գեյմերը խաղում է Լի Հարվի Օսվալդի կողմից։

The Torture Game 2-ը թույլ է տալիս տանջել եւ սպանել մարդանման տիկնիկին։

Muslim Massacre: The Game of Modern Religious Genocide խաղում ամերիկացի հերոսը ոչնչացնում է մահմեդականներին։