Վերջերս կայացել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը «Եդինայա Ռոսիա» կուսակցության քաղխորհրդի անդամների հետ, որի ժամանակ քննարկվել է Մոսկվայի հաջորդ քաղաքապետի թեկնածությունը։
Ընդ որում, ինչպես նշում է «Կոմերսանտը,» հասկանալի է, որ նման հարցերը չեն որոշվում խորհրդակցություններրի ժամանակ, այլ որոշում են Դմիտրի Մեդվեդեւը եւ Վլադիմիր Պուտինը մի բաժակ կաթի եւ հացի շուրջ։
«Կոմերսանտի» տվյալներով, երեկվանից հետո ավելացել է հավանականությունը, որ քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի Սերգեյ Սոբյանինը, ով «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է։ Թեեւ, պարբերականի տեղեկություններով, նա այդքան էլ խանդավառված չէ այդ փաստի առթիվ։
«Չնայած, եթե կուսակցությունը պնդի, նա որպես իսկական կոմերիտական, դժվար թե հրաժարվի»,- գրում է «Կոմերսանտը»։




























