Աշխարհի ամենահարուստ մարզիկ Թայգեր Վուդսին սպառնում է եւս մեկ սկանդալ, կապված իր բազմաթիվ սիրային արկածների հետ: Այս անգամ նրա հերթական սիրային կապը`մարմնավաճառ եւ պոռնոաստղ Դեւոն Ջեյմսի հետ, հրապարակայնացվելու է սեքս-վիդեոյի միջոցով: «Ֆիլմը» նկարահանվել է 2008-ին, հաղորդում է MIGnews-ը:
Դեւոնն արդեն բանակցություններ է վարում Լոս Անջելեսում Vivid Entertainment կինոընկերության հետ` եզակի կադրերի վաճառքի շուրջ: Այս կինոընկերությունը մասնագիտացած է պոռնոարտադրության մեջ:
«Ֆիլմի» գլխավոր հերոսուհին մտադիր է իր առաջարկի դիմաց պահանջել 350 հազար դոլարից ոչ պակաս: Եթե Vivid-ին չհետաքրքրի այդ առաջարկը, 29-ամյա պոռնոաստղն այն կվաճառի ինքնուրույն:
Ավելի վաղ Դեւոն Ջեյմսը պնդում էր, որ Վուդսը իր 9-ամյա երեխայի հայրն է եւ պահանջում էր ԴՆԹ թեստ անցկացնել, հաղորդում է Newsru.com-ը:
Դեւոնի մոր խոսքով, իր դուստրը «պաթոլոգիկ ստախոս» է եւ դժվար թե երբեւէ տեսել է Թայգեր Վուդսին, էլ ուր մնաց ինտիմ կապ ունեցած լիներ նրա հետ:





























