2016-ի առաջին եռամսյակում շահութահարկի գանձումը 26 տոկոսով կամ 5 մլրդ դրամով աճել է:  Այս մասին մայիսի 31-ին խորհրդարանում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստում ասել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

Նշված 5 մլրդ դրամից 3.7 մլրդ դրամը բաժին է ընկել ոչ ռեզիդենտների հարկերին: Նշված շրջանում գանձումները կազմել են 24.66 մլրդ դրամ կամ բոլոր պետական եկամուտների 9.58 տոկոսը: