Հայաստանում 2015-ին նվազագույն աշխատավարձի աճն օգնել է 2016-ի առաջին եռամսյակում եկամտահարկի գանձմանը:  Այս մասին մայիսի 31-ին խորհրդարանում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստում ասել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում հավաքվել է  3.97 մլրդ դրամ կամ 5.9 տոկոսով ավելի շատ: Հիմնականում դա բացատրվում է 2015-ի 2-րդ կեսին նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ՝ 50 հազարից 55 հազար դրամ: Փոքր աճ կա նաեւ մասնավոր սեկտորում աշխատակիցների եկամուտների հայտարարագրում:

Ընդհանուր առմամբ եկամտահարկի գանձումը կազմել է մոտ 71.86 մլրդ դրամ: