Գերմանական «TÜV Rheinland» միջազգային հեղինակավոր ընկերությունն Ամերիաբանկում իրականացրեց հերթական տարեկան աուդիտ եւ հաստատեց Բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտին: Նշենք, որ Ամերիաբանկն այն եզակի ընկերություններից է Հայաստանում, որի գործունեությունը սերտիֆիկացվել է ISO 9001:2015 նոր խմբագրությամբ ստանդարտի պահանջներին համապատասխան:
Նոր՝ ISO 9001:2015 ստանդարտը շեշտնառավելապեսդնումէ ռիսկերի կառավարման վրա,ինչը ենթադրում է ռիսկերի ամբողջական բացահայտում եւ կանխարգելիչ գործողությունների սահմանում,միաժամանակ կարեւորում էշրջակա միջավայրին առավել մեծ ուշադրության ցուցաբերումը, որակի քաղաքականությունը ռազմավարական նպատակների ներքո իրագործելը,ինչպես նաեւ հաճախորդներից բացի ընկերության մյուս շահառուների ակնկալիքների բավարարումը:
Ներկայացված պահանջներն Ամերիաբանկում առանձնակի ուշադրության կենտրոնում են, մասնավորապես ներդված են ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգեր, ինչպես նաեւ ներդրողների, բաժնետերերի, մատակարարների, աշխատակիցների հետ աշխատանքի կարգավորման քաղաքականություններ, գործընթացներ, կորպորատիվ կառավարման պրակտիկաներ եւ այլն:
Նշենք, որ Ամերիաբանկի որակի կառավարման համակարգն առաջին անգամ հավաստագրում է անցել 2009թ-ին եւ դրանից հետո Բանկնամենամյա հերթական աուդիտների, ինչպես նաեւ երկու վերասերտիֆիկացման փուլերով հաստատել է իր համապատասխանությունը ISO միջազգային ստանդարտներին:



























