Սաուդյան Արաբիայում դատարանը երկրի 14 քաղաքացու մահապատժի է դատապարտել Էլ Քաթիֆ քաղաքում ահաբեկչական գործողությունների համար, հայտնում է Al Arabiya-ն:
Հաղորդվում է, որ 9 մարդ ազատազրկման է դատապարտվել:
Հունվարին Սաուդյան Արաբիայում 47 մարդու էին մահապատժի ենթարկել, որոնց մեղավոր էին ճանաչել Էլ Քաթիֆում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության վրա հարձակվելու մեջ:
Այն ժամանակ մահապատժի էր ենթարկվել Սաուդյան Արաբիայում «Ալ Կաիդայի» բջջի առաջնորդ Ֆարիս ազ Զահրանին եւ շիա քարոզիչ Նիմր ան Նիմրը:





























