Ղազախստանը պլանավորում է Աստանայում ընթացող KADEX-2016 ցուցահանդեսի ժամանակ «Ռոսոբորոնէքսպորտի», «Ռուսաստանի ուղղաթիռների» եւ  «Ալմազ Անտեյի» հետ մի քանի պայմանագիր կնքել: Այս մասին ասել է միջոցառման կազմակերպիչ, «Ղազախստան ինժեներինգ»-ի կառավարման նախագահ Երլան Իդրիսովը, փոխանցում է RIA Novosti-ն:

«Մեր ավանդական ռուս գործընկերների հետ պլանավորում ենք փաստաթղթերի մեծ փաթեթ ստորագրել: Դրանք են «Ռոսոբորոնէքսպորտը», «Ռուսաստանի ուղղաթիռները» եւ   «Ալմազ Անտեյը»,- ասել է նա: