Հորդանանի թագավոր Աբդալլա II-ը չորեքշաբթի ընդունել է երկրի նոր կառավարության երդումը վարչապետ Հանի ալ-Մուլքիի գլխավորությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ռոյթրզին:   

Նոր կառավարությունը մինչեւ սեպտեմբեր պետք է նախապատրաստի համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումը: 

Հորդանանի թագավորը կիրակի հրաման է ստորագրել Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) լուծարման մասին` նոր ընտրությունների նախապատրաստման համար, վարչապետ Աբդալլա Էնսուրն իր կառավարության հետ հրաժարական է տվել: Վարչապետի պաշտոնակատար է դարձել ալ-Մուլքին, որը մինչ այդ նախարարական տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում` արտգործնախարարի պաշտոնը: