Երեւանի կենտրոնում այսօր՝ հունիսի 1-ին,  դանակի հարվածով տաքսու վարորդին սպանելու մեջ մեղադրվողը մեղայականով ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից։ 48-ամյա Արսեն Խանամիրյանին սպանելու մեջ մեղադրվողը  Երեւանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վերանյանն է։

Ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ Վահրամ Վերանյանը իջնելով մեքենայից՝ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տաքսու վարորդ  48-ամյա Արսեն Խանամիրյանին։ Տղամարդը որովայնի եւ կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքների հետեւանքով հիվանդանոցում մահացել է։ 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ժամը 15։30-ին Վերանյանը մեղայականով ներակայցել է ոստիկանություն, խոստովանական ցուցմունք  տվել։

Նա ձերբակալված է։ 

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի կենտրոնում այսօր՝ հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է մահացել։

Վիճաբանությունը տեղի է ունեցել «Նիվայի» վարորդի, ուղեւորի ու տաքսու վարորդի միջեւ, որի հետեւանքով տաքսու վարորդը Երեւանի  «Արամյանց» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է։

 Մահացողը Երեւանի բնակիչ 48-ամյա Արսեն Խանամիրյանն է։

Դեպքի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասով՝ Սպանություն։