«Հարավային հոսք» գազամուղի նախագիծը վերջնականապես չի մահացել, չնայած ներառված չէ Եվրահանձնաժողովի պաշտոնական օրակարգում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է Հունաստանի փոխարտգործնախարար Նիկոս Կսիդակիսը:
«Տվյալ պահին այդ հարցը պաշտոնապես ներառված չէ օրակարգում: Այնուամենայնիվ, վերջնականպես չի մահացել: Չնայած պատժամիջոցներին, «Հարավային հոսքի» իրականացման գաղափարը ողջ է մնացել: Այս տրամաբանությանը հետեւելով` կարող եմ ասել, որ «Հարավային հոսքը» կարող է կենդանանալ», — ասել է դիվանագետը:
Միաժամանակ, նշել է Կսիդակիսը, պետք է հաշվի առնել, որ ԵՄ-ի երկրներն աստիճանաբար գնում են դեպի էներգետիկական ինքնուրույնություն եւ չեն ուզում կախված լինել էներգետիկական միայն մեկ աղբյուրից:





























