Թայլանդի «Վագրի մենաստան» կոչվող բուդդայական տաճարներից մեկում խուզարկության ժամանակ մեռած վագրի 40 մարմին է հայտնաբերվել, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Նշվում է, որ կենդանիներին հայտնաբերել են սառնարանում, որտեղ կուսակրոնները սնունդ էին պահում: 

«Մենք չգիտենք, թե ինչու էին այս վագրերը պահվում տաճարի սառնարանում: Մենք նրանց մարմինները վերցրել ենք ԴՆԹ-ի անալիզի», — հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները:

Իշխանությունները նաեւ հայտնել են, որ մենաստանից  52 ողջ վագր են ազատել եւ  85-ը դեռ այնտեղ են:

Կենդանիների պաշտպանների տեղեկության համաձայն, մենաստանը, որը ներկայանում էր որպես կենդանի բնության արգելոց, զբաղվում էր վագրերի անօրինական վաճառքով: