Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 3-ից Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի եւ Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկության առավելագույն թույլատրելի արագությունը:
Մասնավորապես, Քոչինյան փողոցում՝ Արամի եւ Պուշկինի փողոցների հատվածում, Տերյան փողոցում՝ Պուշկինի եւ Թումանյան փողոցների հատվածում, Պուշկինի փողոցում՝ Կողբացու եւ Նալբանդյան փողոցների հատվածում, տրանսպորտային միջոցների երթեւեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 30 կմ/ժ, իսկ Թումանյան փողոցում՝ Տերյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի հատվածում՝ 40 կմ/ժ:



























