Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր ֆեյսբուքում բացատրել է Նորվեգիա այցից հետո սոցցանցերում առաջին տիկին Ագաթա Դուդայի «երեք» ձեռքով լուսանկարի հայտնությունը, տեղեկացնում է   Gazeta-ն:

«Օսլոյից լուսանկարը չի խմբագրվել: «Երրորդ» ձեռքը պատկանում է նորվեգական պահպանության ծառայության աշխատակցուհուն», — գրել է պետության ղեկավարը եւ կցել է նույն կադրի այլ լուսանկարներ, որոնցում երեւում է, թե Ագաթա Դուդայի մոտ ինչպես է հայտնվել   «ավելորդ» ձեռքը:

Նախագահի ֆեյսբուքում Օսլոյից նախնական լուսանկարների հրապարակման ժամանակ մի շարք օգտատերեր հայտնել էին, թե նոր ձեռքը կարող էր առաջին տիկնոջ լուսանկարում հայտնվել լուսանկարների անհաջող խմբագրման հետեւանքով: