Շենգենի տարածքից հրաժարման գինը տարեկան  5-ից 19 մլրդ եվրո կկազմի: Այդ մասին հունիսի 1-ին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում Եվրոպական գործարար գագաթնաժողովին:   

Միայն Գերմանիան, նրա խոսքով, կարող է ավելի քան   100 մլրդ եվրո կորցնել մինչեւ 2025 թվականը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միգրացիոն ճգնաժամի հետեւանքով  2015-ի սեպտեմբերից մինչեւ ներկայիս պահը Շենգենի  8 երկիր վերականգնել է իր սահմանների ժամանակավոր վերահսկողությունը, որպեսզի գոնե նվազագույն վերահսկողություն ունենա միգրացիոն հոսքերի նկատմամբ: Եվրահանձնաժողովի գնահատականով, այդ ժամանակահատվածում ԵՄ-ի երկրներ է եկել  ավելի քան  2 մլն միգրանտ: