Քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանի՝ Գերմանիայում բուժումը շարունակելու գումարն այսօր՝ հունիսի 1-ին,  հավաքվել է։ NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը  նշեց, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  քիչ առաջ փոխանցել է պակասող 43 հազար եվրոն եւ այժմ պատրաստվում են անհրաժեշտ փաստաթղթերը Ռուբենին Գերմանիա տեղափոխելու համար։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գերմանական` Բոննի համալսարանին կից կլինիկաներից մեկը համաձայնել է կազմակերպել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանի բուժումը:

Հիշեցնենք, որ Ռուբենին օգնելու համար հետեւյալ հաշիվներն են բացվել.

ՎՏԲ Բանկ.

AMD 16041036866800

USD   16041036866801

EUR   16041036866802

RUR   16041036866803

Ստացող` Անահիտ Մկրտչյան