Չինացի մաֆիոզ Չեն Յուզը բանտից դուրս գալու առթիվ այնպիսի շքեզ երեկույթ է կազմակերպել, որ նորից բանտում է հայտնվել: Այս մասին հայտնում է The South China Morning Post-ը:
Թերթի տեղեկություններով՝ Յուզը փորձառու բանտարկյալ է: Վերջին 20 տարում նա մի քանի անգամ պատիժ է կրել այդ թվում՝ կողոպուտի, ազարտային խաղերի եւ խուլիգանության համար: Սակայն տղամարդը քրեական միջավայրում այնպիսի հեղինակություն էր վայելում, որ ամեն անգամ ազատության մեջ հայտնվելիս նա կարողացել է վերականգնել իր բիզնեսը:
Վերջին անգամ Յուզին բանտարկել էին 7 տարով ապօրինի ազարտային խաղեր կազմակերպելու համար:





























