եգիպտական EgyptAir ավիաընկերության ղեկավար Սաֆվաթ Մուսալամը հերքել է ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ Միջերկրական ծովի վրա կործանված օդանավում վթարից մեկ օր առաջ անսարքություններ էին գրանցվել, հայտնում է «Ռոյթերը»:
«Մենք լիովին վստահ ենք թե օդանավի, թե օդաչուի հարցում»,-ասել է նա Դուբլինում Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության ամենամյա նիստի շրջանակում:
Նրա խոսքով, թռիչքից առաջ օդանավում տեխնիկական ոչ մի խնդիր չի եղել ու Ա320 օդանավը նորմալ վիճակում է եղել:
Մինչ այդ Le Parisien թերթը վկայակոչելով անձնական աղբյուրը հայտնել էր, որ ընկերության Ա320 օդանավի կործանումից 24 ժամ առաջ օդանավի աշխատանքում առնվազն երեք անգամ խախտումներ են նկատվել:





























