Գերմանիայում ձերբակալվել է երեք տղամարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետության» գրոհայինների հետ կապի մեջ, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Spiegel-ին:
Նշվում է, որ նրանք էին նախապատրաստել Դյուսելդորֆի ահաբեկչական գործողությունը: Պարբերականը գրում է, որ այս խմբի մեջ մտնող չորրորդ կասկածյալը ձերբակալվել է Ֆրանսիայում:
Գերմանիայի արտգործնախարար Թոմաս դե Մեզյերի խոսքով, 4,5-ից 5 հազար արմատական է Եվրոպայից Սիրիա եւ Իրաք եկել ռազմական գործողություններին մասնակցելու: Ընդ որում, նրանցից 810-ը Գերմանիայից է:





























