Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հայաստանի հետ բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին, հայտնում է RIA Novosti-ն:
Փոփոխությունները կատարվել են 2013-ի դեկտեմբերի 2-ին կնքած համաձայնագրում, որը նախատեսում է Հայաստան անտուրք նավթամթերք, գազ եւ ալմաստ մատակարարել այն քանակով, որն անհրաժեշտ է մինչեւ 2016-ը ներքին սպառման համար:
Արձանագրությունը փաստաթղթով կարգավորող ոլորտից բացառել է չմշակված բնական ալմաստները, քանի որ Հայաստանըտ 2014-ի մայիսին միացել է ԵՏՄ մասին պայմանագրին:
Փոփոխությունները նաեւ հաստատել են Ռուսաստանից Հայաստան առանց արտահանման մաքսատուրքի մատակարարվող նավթամթերքի ցուցակը:





























