Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հերքել է իր հնարավոր ամուսնության մասին լուրերը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով il Giornale-ն:

Իտալական հեռուստաալիքին տված հարցազրույցում մեկնաբանելով առաջիկա ամուսնության մասին տեղեկությունը՝ Բեռլուսկոնին հայտարարել է. «Ո՛չ, բացարձակ այդպես չէ»:

Ավելի վաղ 79-ամյա քաղաքական գործիչը հայտարարել էր, որ որոշել է բուսակեր դառնալ: