Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում է ֆրանսիացիների հետ: Հայաստանի հավաքականն առաջ է անցել հաշվի մեջ` 1,5:0,5: Առաջատարների պայքարում Լեւոն Արոնյանը սեւերով 50-րդ քայլում փայլուն հաղթանակ տարավ Մաքսիմ Վաշյե Լագրավի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը նույնպես սեւերով 25-րդ քայլում միավորը կիսեց Վլադիսլավ Տկաչեւի հետ: Հակոբյանն ու Փաշիկյանը շարունակում են պայքարը: