Վերջին երկու ամիսներին Թուրքիայից Սիրիա 8 հազար ահաբեկիչ է անցել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, Վաշինգտոնում անցկացվող ահաբեկչության դեմ պայքարի համաժողովում տեսակապի միջոցով ելույթում այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաաբանը:

Շաաբանի խոսքով, «ներկա իրադրությունը հնարավոր չէր լինի անգամ պատկերացնել, եթե չլիներ թուրք-սիրիական 860 կիլոմետրանոց սահմանը»:

«Բոլոր ահաբեկիչները Սիրիա են թափանցում Թուրքիայից»,- պնդել է խորհրդականը:

Նա նաեւ ընդգծել է, «ԱՄՆ պետք է ազդի տարածաշրջանի իր գործընկերների վրա, որպեսզի նրանք դադարեցնեն Սիրիայում ահաբեկչության ֆինանսավորումն ու աջակցությունը»: Շաաբանը դրանում մեղադրել է Թուրքիային, Քաթարին եւ Սաուդյան Արաբիային՝ նշելով, որ նրանք «սաբոտաժի են ենթարկում Ժնեւի բանակցությունները»:

«Ցավոք՝ միջազգային գերտերությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, առայժմ չեն կարողանում փոխել իրավիճակը»,- հայտարարել է նա: