Թուրքիան կարծում էր, որ 100-րդ տարելիցով ամեն ինչ կավարտվի, իսկ 100 տարի անց էլ շարունակվում է արդարության քայլարշավը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն` անդրադառնալով այսօր Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Գերմանիան որպես խոշոր կառույց է, խոշոր պետություն, որը  Եվրոպայի սրտում կարեւոր դերակատարում ունի  եվրոպական տարածքի համար, իսկ ամենագլխավորը այդ որոշման մեջ այն է, որ Գերմանիան իրեն մեղավոր է զգում եւ համարում է մեղսակից: Սա մեծագույն ապտակ է Թուրքիային, որ թուրքը հասկանա, որ նույնիսկ կողքից մասնակիցն է իրեն մեղավոր ճանաչում եւ Թուրքիան մտածի Ցեղասպանությունը ճանաչելու մասին»,-ասաց Հրանուշ Հակոբյանը: