Հունիսի 3-ի սակարկությունների ժամանակ ոսկու արժեքը աճում է, քանի որ ներդրողները սպասում են ԱՄՆ աշխատանքի շուկայի վերաբերյալ վիճտվյալներին, որոնք կարող են նրանց հուշել՝ կանոնակարգողի հունիսյան նիստին ԱՄՆ ԴՊԾ բազային դրույքի ավելացում արժե ակնկալել, թե ոչ:

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը նյույորքյան բորսայում աճել է 1.90 դոլարով, կամ 0.16 տոկոսով, հասնելով մինչեւ 1214.50 դոլարի ունցիայի համար: Արծաթի հուլիսյան ֆյուչերսի գինը աճել է 0.19 տոկոսով՝ հասնելով ունցիայի համար 16.06 դոլարի:

Թրեյդերները սպասում են տվյալներին, քանի որ դրանք նրանց կարող են հուշել, արդյոք ԴՊԾ այս ամիս ավելի ուշ կբարձրացնի դրույքները, թե ոչ, գրում է The Wall Street Journal. պարբերականը:

Ներդրողները ակնկալում են, որ հունիսի 3-ին ավելի ուշ կհրապարակվեն ԱՄՆ աշխատանքի շուկայի վիճտվյալները: Մայիսին երկրում գործազրկությունը, ըստ վերլուծաբանների կանխատեսումների, նվազել է մինչեւ 4.9 տոկոս, ապրիլյան 5 տոկոսից:

Աշխատանքի շուկայի ամրապնդումը ԱՄՆ ԴՌԾ տոկոսային դրույքի բարձացման գլխավոր գործոններից է: Եթե այդ տվյալները ուժեղ լինեն, ամերիկյան կանոնակարգողը կարող է հունիսին կամ հուլիսին խստացնել երկրի դրամավարկային քաղաքականությունը: Սա էլ իր հերթին կամրապնդի ամերիկյան արժույթի դիրքերը ու ճնշում կգործադրի դոլարով վաճառվող ոսկու վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: