Առնվազն 14 մարդ է զոհվել, 40-ն էլ տուժել, երբ ոստիկանությունը փորձում էր ցրել մարդկանց այն խմբին, որը հողեր է գրավել հնդկական Մաթխուրա քաղաքի այգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Կրոնական խմբի մոտավորապես 3 հազար անդամներ երեք տարի շարունակ իրենց հսկողության տակ էին պահում Ութթար Փրադեշ նահանգում գտնվող Մաթխուրա այգին: Այգին ազատելու մասին դատարանի որոշումից հետո ոստիկանությունը հինգշաբթի փորձել է ստիպել, որ նրանք հեռանան այդ տարածքից: Բայց կրոնական ակտիվիստները, որոնց որոշ լրատվամիջոցներ անվանում են սատյագրախիի ոչ բռնի դիմադրության հայեցակարգի կողմնակիցներ, դաժան դիմադրություն են ցուցաբերել:

Սկզբում նրանք ոստիկանության վրա քարեր են նետել, հետո հրազենային զենք են կիրառել: Ոստիկանությունը որը սկզբում ռեզինե մահակներ էր գործաածում, նույնպես կրակ է բացել: Դրա հետանքով գլխին ստացած հրազենային վիրավորումից մի իրավապահ է զոհվել, երկրորդն էլ մահացել է «լուրջ վնասվածքներից»: 40 տուժածների կեսը ոստիկաններ են: Որոշ տվյալներով կրոնական ակտիվիստների մոտ պայթուցիկ կար: