Ճապոնիայի Ֆուկոկա պրեֆեկտուրայում կալանավորել է «Կուդոկայ» խոշորագույն յակուձա խմբավորման 6 պարագլուխների, հայտնում է RIA Novosti-ն:

Բոլոր կալանավորվածներին կասկածում են ռեստորանի սեփականատիրոջ վրա հարձակվելու մեջ, որն արգելել էր յակուձայի անդամներին մուտք գործել իր հաստատություն: Տղամարդուն դանակահարել էին, սակայն նա ողջ էր մնացել:

Ռեստորաններ յակուձայի անդամների մուտքն արգելելու մասին օրենքը պրեֆեկտուրայում ընդունվել էր 2012-ին: Փաստացի դա նշանակում է հրաժարվել «ռեկետ» վճարելուց: 2012-ից հետո յակուձայի հետ համագործակցությունից հրաժարված ձեռներեցների վրա հարձակման երեք դեպք է գրանցվել:
Ճապոնիայում կա ավելի քան 20 յակուձա խմբավորում, որոնք հաշվառված են ոստիկանությունում: «Կուդոկայ»-ը դրանցից խոշորագույնն է եւ ամենաարյունարբուն: