Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գներն աճում են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,04 տոկոսով՝ հասնելով 49,19 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,02 տոկոսով՝ հասնելով 50,05 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























