Ճապոնիայի հարավային Նահա նավահանգստում առգրավվել է երկրի պատմության մեջ թմրանյութի խոշորագույն խմբաքանակը, հայտնում է Kyodo գործակալությունը:
Թմրանյութը հայտնաբերել էին Թայվանից ժամանած զբոսանավի վրա: Սկզբում մաքսային ծառայությունները ձերբակալել են զբոսանավի վրա եղած Թայվանի 5 քաղաքացիներին, որոնց մոտ կետամին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել: Խուզարկույան ընթացքում զբոսանավի վրա 600 կգ թմրանյութ էին գտել: «Սեւ» շուկայում դրա արժեքը մոտ 400 մլն դոլար է գնահատվում:
Սա Ճապոնիայում առգրավված թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է:





























