Ճապոնիայում ծնողների կողմից 7 օր անտառում թողած տղային ողջ եւ առողջ են գտել, հայտնում է Kyodo գործակալությունը:

Տղային գտել էին Կոմագատակե պոլիգոնում՝ նրան թողնելու վայրից 5.5 կմ հեռավորության վրա: Ինքնապաշտպանության ուժերի աշխատակիցը տղային գտել էր տնակում, որն օգտագործում են գիշերակացի  համար:

Երեխան խոսում է, նա ասել է իր անունը, արտաքին վնասվածքներ չունի:

7 օր առաջ ծնողները տղային իջեցրել էին մեքենայից վատ վարքի համար: Այդ պահին ճանապարհն անցնում էր անտառով, որտեղ վայրի կենդանիներ են ապրում: Ծնողների խոսքով՝ իրենց անցել են կես կմ, բայց երբ վերադարձել էին, երեխային չէին գտել: